ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքական օդուժը անհայտ ինքնաթիռ է կործանել

Թուրքական օդուժը անհայտ ինքնաթիռ է կործանել
17.10.2015 | 12:22

Թուրքական օդուժի ինքնաթիռները խփել են Սիրիայի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտած՝ դեռևս չճանաչված ինքնաթիռը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանախախտ ինքնաթիռը խոցվել է երեք անգամ նախազգուշացվելուց հետո: Գլխավոր շտաբը հավաստիացրել է, որ իր օդային սահմանը խախտելու փորձերն այսուհետ ևս վճռականորեն կասեցվելու են:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ